Կոռուպցիա և իշխանության չարաշահում

1.Ներկայացրե՛ք կոռուպցիայի պատճառները և հետևանքները՝ա/ Պատճառները բ/ Հետևանքները Պատճառները ակնհայտ են, համատարած կոռուպցիան հնարավոր չէ հաղթահարել` չպատժելով կոռուպցիոն կետում գտնվողներին, չբացահայտելով բարձրաստիճան պաշտոնյաների իրական գույքն ու եկամուտները, չպայքարելով և հարկային դաշտ չբերելով օլիգարխներին և խոշոր բիզնեսին, չձերբազատվելով արհեստական մենաշնորհներից, չապահովելով արդար դատավարություն և օրենքի առաջ բոլորի հավասարությունը, չնպաստելով մաքուր ընտրությունների անցկացմանն ու քաղաքական առողջ մրցակցությանը:
Դրա հետևանքով քաղաքական գործիչներն ու քաղաքացիական ծառայողներն անձնական բարեկեցության համար սկսում են չարաշահել սեփական պաշտոնը: Ականատես լինելով այս ամենին` երիտասարդներն ընկալում են քաղաքացիական ծառայությունը որպես հարմարավետ ու գրավիչ ապրելակերպ:

2.Ներկայացրե՛ք Թրաֆիքինգի՝
ա) իրականացնողների գործողությունները
– հավաքագրում
– տեղափոխում
– ընդունում
– թաքցնում
բ) իրականացման եղանակները
– սպառնալիքի գործադրում
– ուժի կիրառում
– առևանգում
– խարդախություն
– խաբեություն
– պաշտոնական դիրքի չարաշահում

գ) իրականացնելու նպատակները
– հարկադիր աշխատանք կամ ծառայություն
–ստրկությանը հավասարազոր վիճակ
– տաժանակիր աշխատանք

Թողնել մեկնաբանություն