Վնասակար սովորություններ

<<Ալկոհոլ>>
Ալկոհոլը ուղեկցում է մարդուն ամբողջ կյանքի ընթացքով լինելով տարբեր միջոցառումների անբաժան մասը: Ալկոհոլի չափաբաժինները առաջացնում են տրամադրության բարձրացում, հեշտացնում են շփումը ուրիշների հետ: Ալկոհոլը ներծծվելով ստամոքսից արյան միջոցով հասնում է ուղեղին: Առաջին հերթին տուժում է ուշադրությունը: Ալկոհոլը ուղեղին ՎՆԱՍ է: Մեծ քանակի ալկոհոլից մարդը դառնում է քնկոտ, շարժումները թափթփված, ուշադրությունը ցրված, տեսողությունը շաղված, մարդը կորցնում է ինքնակառավարումը: Չափազանց մեծ դոզայից մարդը կարող է թունավորվել կամ մահանալ: 1 ժամվա ընթցքում, եթե խմի 1լ՝ դա կլինի նրա համար մահացու: Ալկոհոլից առաջանում է կախվածություն: Սա մի հիվանդություն է, որը կոչվում է ալկոհոլիզմ:

<<Ծխախոտ>>
Ծխելը մարդու հի՜ն սովորություններից մեկն է: Ծխախոտի ծուխը պարունակում է նիկոտին կոչվող թմրանյութը: Այն առաջացնում է ուժեղ կախվածություն, քաղցկեղ, սրտանոթային հիվանդություններ և այլն: Ծխախոտի գլանակի մեջ կան մոտ 200 տարբեր քիմիական թունավոր նյութեր, իսկ ծխի մեջ 400: Ուրեմն պասիվ ծխելը շատ վտանգավոր է: Պասիվ ծխողները այն ծխողներն են, ովքեր շնչում են ծխախոտի ծուխը: Ալկոհոլի և ծխախոտի վաճառքը խանութներում ազատ է, սակայան ունի տարիքային սահմանափակում: Վաճառքը արգելված է անչափահասներին:

Շարունակել կարդալ

Աղիքային ինֆեկցիաներ

Գրեթե բոլորն իրենց կյանքի ընթացքում հանդիպում են աղիքային վարակի: Աղիքային վարակների 90%-ը կարելի է բուժել առանց դեղորայքի. լուծը, փսխումը, փորացավը պարտադիր չէ բուժել անտիբակտերիալներով:

Շատ հաճախ բավական է ընդամենն օրգանիզմի ջրային հավասարակշռությունը պահպանել, այսինքն հեղուկներ տալ երեխային, և 3-4 օր ժամանակ տալ օրգանիզմին` աղիքային վարակի դեմ պայքարելու համար:

Աղիքային վարակներից ամենավտանգավորն է էքսիկոզը` օրգանիզմի ջրազրկումը. երեխաներն ավելի զգայուն են դրա հանդեպ և այն կարող է նաև մահվան պատճառ հանդիսանալ:

Սովորական վիրուսային վարակների դեպքում էական չէ` երեխան ինչ կխմի (ջուր, թեյ, հյութ), իսկ աղիքային ինֆեկցիայի դեպքում կարևոր են աղային հավասարակշռությունը պահպանող հեղուկները ռեգիդրոն:

Շարունակել կարդալ

Ուսումնական մառան

Ուսումնական մառան նախագծի ցուցադրությունը 15.11.2017-ին էր,Մենք որոշեցինք պատրաստել մուրաբաներ այդ մտքից հետո մենք , որոշեցինք ուսումնական ճանփորդությունների ժամանակ հավաքել տարբեր տեսակի խոտաբույսեր, որոնցով պատրաստում են թեյեր։ Ընթացքում մենք պատրաստում էինք տարբեր մուրաբաներ աշնան մրգերից՝ դեղձ, տանձ, սերկեֆիլ, և հոն : Սովորեցինք պատրաստման եղանակները , մեր ձեռքերով փակում էինք պահածոները, հետո փաթեթավորում և պիտակավորում իսկ 15011,2017-ին ժամը երեքին համերգից առաջ տեղի ունեցավ մեր աշխատանքի ցուցահանդես ներկայացումը: Ձևավորել էինք երկու սեղան մեկը համտեսի համար մեկը ցուցահանդես վաժառքի: Տեղում պատրաստեցինք նաև քաղցրավենիքներ և առաջարկեցինք համտեսել: 7 թեյախոտի թուրմեր ունեինք՝ Դաղձ, Ուրց, Արև քույրիկ, Սև և Կանաչ թեյեր և Կարկադե: Դաղձը, Ուրցը և Արև քույրիկը ինքներս քաղել էինք ճամփորդությունների ընթացքում և չորեցրել։

Շարունակել կարդալ

Տուբերկուլյոզը (պալարախտ, թոքախտ) 

Տուբերկուլյոզը (պալարախտ, թոքախտ) իրենից ներկայացնում է քրոնիկական վարակիչ հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են դեռահասները և ծերերը, քանզի նրանց օրգանիզմում վարակի հանդեպ դիմադրողականությունը ցածր է: Տարբերում են հիվանդության ինչպես բաց, այնպես էլ փակ ձևեր: Ի տարբերություն հիվանդության փակ ձևի, բաց ձևի ժամանակ հիվանդի խորխում հայտնաբերվում են միկոբակտերիաներ: Ըստ վիճակագրական տվյալների` այն երկրագնդում ամենատարածված հիվանդություններից է: Տուբերկուլյոզով հիվանդանում են նաև ընտանի կենդանիները, հիմնականում` խոշոր եղջերավոր անասունները և ընտանի թռչունները:

Շարունակել կարդալ

Առողջագիտւթյուն

Սննդային թունավորումներ

1. Սննդային թունավորումների տեսակները, պատճառները

Կան սննդային թունավորումների երկու տեսակներ՝ մանրէային և քիմիական թունավորումներ: Մանրէային թունավորումի ժամանակ ախտածին մանրէները, որոնք գտնվում են սննդում, արատդրում են թունավոր նյութեր (տոքսիններ): Ավելի հաճախ մանրէային թունավորման պատճառ է դառնում ապխտած միսը, ձկնեղենը, ձուն, կաթնամթերքը, տնային պայմաններում պատրաստված պահածոները և այլն:

Քիմիական թունավորման դեպքում սննդի մեջ առկա է որոշ մետաղների բարձր քանակ (ցինկ, կապար, կադմիում և այլն) կամ կան որոշ թունավոր նյութեր: Քիմիական թունավորումը շատ հաճախ է տեղի ունենում, երբ նորմալ կամ բարձր թթվայնություն ունեցող սնունդը երկար ժամանակ պահվում է մետաղից տարողությունների մեջ: Նույնիսկ ջուրը, եթե պահվում է կապարից տակառներում, կարող է դառնալ թունավորման պատճառ:

2. Առաջին նշանները

  • սրտխառնոց, փսխում,
  • լուծ,
  • ընդհանուր թուլություն,
  • գլխացավ, գլխապտույտ,
  • որովայնային ցավեր,
  • մարմնի ջերմաստիճանի բարձրացում։

 

3. Առաջին բուժօգնություն

  • Տուժածի մոտ արհեստական փսխում առաջացրեք։
  • Ձեռնարկեք ջրազրկումը կանխարգելող քայլեր ։
  • Ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։

Դեղագործ աշուն (Թուրինջ)

image

 

Վիտամին C-ի[9][10] պարունակությամբ թուրինջը ցիտրուսներից զիջում է միայն նարնջին։ Թուրինջի պտուղը պարունակում Է 88,5–90, 9% ջուր,3, 8-6,78% շաքար,1,42-2,38% թթուներ,եթերային յուղեր,պեկտինային,և ներկանյութեր,հանքային աղեր, վիտամին C (մինչև 45մգ), B1, D, P, նարինգինի գլիկոզիդ, որն էլ հենց հաղորդում Է դառնահամություն։
Կեղևը, որը կազմում է պտուղի քաշի 30-40%-ը, պարունակում է 9-10 % պեկտինային նյութեր[11], գլիկոզիդ, եթերայուղեր։ Առավել օգտակար են թուրինջի կորիզները, դրանցից ստանում են «ցիտրոսեպտ» դեղամիջոց, որը լայնորեն կիրառվում է հատկապես գինեկոլոգիա։

Օգտակար հատկություններ

 

Թուրինջը ունի հետևյալ օգտակար հատկությունները.
* իջեցնում է խոլեստերինի մակարդակը,
* ունի հակասնկային, հակամանրէային ազդեցություն,
* այրում է ճարպերը,
* կարգավորում է շաքար պարունակող նյութերի փոխանակությունը,
* լավացնում է մարսողությունը, մաքրում օրգանիզմը վնասակար նյութերից,
* դրական ներգործություն ունի լյարդի աշխատանքի վրա։
Թուրինջում պարունակվող բիոֆլավոնոիդները բարերար ազդեցություն ունեն աչքի բյուրեղիկի վրա։ Դրանք դանդաղեցնում են բյուրեղիկի ծերացումը։ Պտղի շերտերն իրարից անջատող կիսաթափանցիկ թաղանթները պարունակում են դառնահամ գլիկոզիդներ, որոնք շատ օգտակար են։
Կանայք չպետք է չարաշահեն այս միրգը, քանի որ այն բարձրացնում է էստրոգենի մակարդակը արյան մեջ, հնարավոր է բացասաբար ազդի կաթնագեղձերի վրա։
Շաքարային դիաբետի,ավելորդ քաշի, աթերոսկլ երոզի և հիպերտոնիայի դեպքում՝ 1 թուրինջը բաժանել 4 մասի և ուտել սնունդ ընդունելուց հետո։