Միտոզ

Կորիզակիսումկարիոկենեզ կամ միտոզ, բջջի անուղղակի բաժանում, որի դեպքում կորիզում և ցիտոպլազմայում տեղի են ունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր գործընթացներ, որոնք ի վերջո բերում են բջջի գենետիկական նյութի հավասար բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև։ Վերոհիշյալ բոլոր պրոցեսներն ընթանում են միտոտիկ ցիկլի ընթացքում։ Կորիզակիսումը օնտոգենեզի կարևոր գործընթացներից մեկն է։ Միտոտիկ բաժանումը ապահովում է բազմաբջիջ էուկարիոտ օրգանիզմների աճը հյուսվածքային բջիջների հաշվին։

  • Հնարավոր է դառնում որոշել քրոմոսոմների չափսերը, ձևը, կառուցվածքը, քանակը : Յուրաքանչյուր քրոմոսոմ երկարավուն, խիտ մարմնիկ է, որը կազմված է սեղմվածքներով միմյանցից սահմանազատված մի քանի մասերից : Տարբերում են առաջնային սեղմվածքը կամ ցենտրօմերը : Ցենտրոմերն այն տեղն է, որին բաժանման ժամանակ միանում են բաժանման իլիկի թելիկները: Քրոմոսոմի վրա կարող է լինել երկրորդային սեղմվածք:
  • Յուրաքանչյուր քրոմոսոմ բաղկացած է պարուրաձև ոլորված ԴՆԹ-ի երկու թելից (մոլեկուլ), որոնք կոչվում են քրոմատիդներ կամ դուստր քրոմոսոմներ:

Բջջի կենսական կամ միտոտիկ ցիկլում տարբերում են.

  1. ինտերֆազ կամ նախապատրաստական շրջան. դա երկու բաժանումների միջև ընկած ժամանակահատված է, որի ընթացքում բջիջն աճում է, գործում և նախապատրաստվում բաժանման,
  2. բջջի բուն բաժանման շրջան։

Բջջի բուն բաժանումը ընթանում է միմյանց հաջորդող չորս փուլերով՝ պրոֆազ, մետաֆազ, անաֆազ, թելոֆազ։

Մեյոզ

Մեյոզ կամ բջջի ռեդուկցիոն բաժանում, էուկարիոտ բջիջների՝ կենդանիների, բույսերի և սնկերի սեռական բազմացման ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Մեյոզի արդյունքում առաջացած բջիջները, կամ գամետներ են (կենդանիների դեպքում), կամ սպորներ (բույսեր)։ Կենդանիների արական գամետներն անվանում են սպերմատոզոիդներ, իսկ իգականը՝ ձվաբջիջներ։ Մեյոզի ընթացքում երկու անգամ կրճատված քրոմսոմային հավաքակազմ ունեցող գամետները միաձուլվում են բեղմնավորման ընթացքում․ առաջացած զիգոտում քրոմոսոմների սկզբնական քանակը վերականգնվում է։

Մեյոտիկ բաժանումն ընթանում է երկու փուլերով՝ մեյոզ I (ռեդուկցիոն) և II (էկվացիոն)։ Յուրաքանչյուր փուլում բջիջները բաժանվում են մեկ անգամ։ Մինչ մեյոզի սկիզբը բջջային ցիկլի S փուլի ընթացքում, յուրաքանչյուր քրոմոսոմի ԴՆԹ-ն կրկնապատկվում է և յուրաքանչյուր քրոմոսոմ ունենում է 2 քույր քրոմատիդ։ Մեյոզի առաջին փուլն սկսվում է այն բջիջների մոտ, որոնց յուրաքանչյուր քրոմոսոմն ունի երկու միանման զույգեր՝ հոմոլոգ քրոմոսոմներ կազմված երկու քույր քրոմատիդներից։ Մեյոզի սկզբում հոմոլոգ քրոմոսոմները մոտենում են միմյանց (կոնյուգացիա) և հազվադեպ փոխանակում գենետիկական տեղեկատվություն (կրոսինգովեր)։ Կրոսինգովերից հետո, յուրաքանչյուր զույգը բաժանվում է՝ գոյացնելով 2 առանձին հապլոիդ բջիջներ, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ քրոմոսոմ (երկու քրոմատիդ)։ Սա տեղի է ունենում մեյոզի առաջին փուլի ընթացքում առաջացած երկու բջիջների մոտ։ Մեյոզ առաջին և երկրորդ բաժանումների միջև ընկած կարճ ինտերֆազի ընթացքում գենետիկական նյութի կրկնապատկում տեղի չի ունենում, որի հետևանքով մեյոզ երկրորդ բաժանման վերջում առաջանում են 4 բջիջներ (գամետներ) քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմով։

Կենսոլորտ

Երկիր վրա գոյություն ունեցող բոլորօրգանիզմները և այն միջավայրը, որտեղնրանք ապրում են կազմում է երկրիկենսոլորտը: Այսինքն կենսոլորտը երկրիարտաքին թաղանթն է պատված կենդանիօրգանիզմներով:  Աշխարհագրականթաղանթում կենսոլորտը տարածվում էքարոլորտի վերին շերտում (մինչև 4-5 կմ),մթնոլորտում մինչև օզոնի շետը (25-30կմ) ևջրոլորտում ամբողջությամբ:

Կենդանի օրգանիզմներըմիանգամից չեն առաջացելերկրագնդի վրա: Դրանքառաջացել են միլիարդավորտարիների ընթացքում,աստիճանական զարգացմանճանապարհով: Սկզբում առաջացել ենպարզագույն օրգանիզմները՝ մանրէները,ապա ստորակարգ բույսերը՝բակտերիաներն ու ջրիմուռները, հետո՝բարջրակարգ բույսերը, ապա կենդանիներ:Կենսոլորտի առաջացման և զարգացմանհարցերը գիտության մեջ դեռևս լիովինչբացահայտված հարցերից է: Գոյությունունեն մի կյանքի առաջացման վերաբերյալմի շարք ենթադրություններ՝ վարկածներ,որոնցից մեկի համաձայն՝ կյանքը ծագել էօվկիանոսում՝ աբիոտիկ տարրերի սինթեզիգործընթացում:

Ներկայումս երկիրը բնակեցված է հսկայական քանակությամբ բազմատեսակբույսերով ու կենդանիներով:Գիտնականները պարզել են, որ Երկրի վրագոյություն ունեն մոտ 1,3 մլնկենդանատեսակ և մոտ 0,4 մլնբուսատեսակ: Ընդ որում՝ ցամաքում էգտնվում բույսերի ու կենդանիների 92-93 %-ը: Ցամաքում բույսերը կազմում ենկենսազանգվածի 99%-ը, իսկՀամաշխարհային օվկիանոսում գերակշռումէ կենդանիների կենսազանգվածը:

Միմյանց և շրջապատի հետփոխկապակցված լինելուշնորհիվ օրգանիզմներըկարողանում են զարգանալու պահպանել իրենցգոյությունը: Օրինակ՝ բույսերըանօրգանական նյութերից օրգանականնյութեր ստեղծելու ընթացքում արտադրումեն նաև թթվածին: Նրանց անհրաժեշտ ենջուր, սննդանյութեր, ածխաթթու գազ, լույս ևջերմություն: Կենդանիներն սնվում եմբույսերով(բուսակերներ) կամ միմյանցով(գիշատիչներ): Բույսերի ու կենդանիներիմնացորդներից կուտակվող օրգանականնյութերի մեծ զանգվածը վաղուց մի քանիմետրանոց շերտով կծածկեր Երկիրը, ևկյանքի հետագա զարգացման համարպայմաններ չէին լինի, եթե չլինեինմանրէները: Նրանք այդ մնացորդներըքայքայում են, վերամշակում և նորիցպիտանելի դարձնում բույսերիօգտագործման համար:

Կենդանի օրգանիզմներիներգործությունըաշխարհագրականթաղանթի վրա: Օրգանիզմների փոխազդեցությունը մթնոլորտի վրա տեղի է ունենում գազփոխանակության ճանապարհով: Բույսերը կատարում են լուսասինթեզ՝ ստեղծելով օրգանական նյութեր: Այդ ընթացքում բույսերը օդից կլանում են ածխաթթու գազ և արտազատում թթվածին:

Անմիջական ու սերտ կապ կա օրգանիզմների ու ջրոլորտի միջև: Օրգանիզմների ազդեցությունն առանձնապես մեծ է Համաշխարհային օվկիանոսի վրա: Ապրելով այդ ջրերում, ջրում ապրող օրգանիզմները ներշնչում են ջրերի թթվածինը, ջրի մեջ արտաշնչելով ածխաթթու գազ: Ծովերում ապրող օրգանիզմները ջրից վերցնում են նաև քիմիական նյութեր, զանազան աղեր և դրանցով ոչ միայն սնվում են, այլև կառուցում են իրենց կմախքներն ու խեցիները: Օրգանիզմները ջրոլորտի վրա ներգործում են նաև բույսրի և կենդանիների մահցումից առաջացած նստվածքների միջոցով: Դրանց կուտակումից ջրերի հատակում գոյանում են օրգանական նստվածքներում: Որոշ տեսակի մանրէներ ապրելով ջրային խոր ավազաններում, կարող են փոխել ջրի քիմիական հատկանիշները:

Խորը և բազմակողմանի է օրգանիզմների ազդեցությունը քարոլորտի վրա: Այդ ներգործությունն առանձնապես մեծ է քարոլորտի վրա: Այդ ներգործությունն առանձնապես մեծ է քարոլորտի վերին շերտը կազմող երկրակեղևի վրա: Երկրակեղևի տարբեր խորություններում օրգանիզմների մնացորդներից առաջանում են մի շարք օրգանական նստվածքային ապարներ՝ նավթ, բնական գազ, ածուխ և այլն: Հսկայական է նաև օրգանիզմների դերը հողառաջացման պրոցեսում:

Կենսաբանություն

1. Գոյություն կռիվ միջտեսակային, ներ տեսականին և պայքար անբարենպաստ պայմանների համար:
Տեղի է ունենում տարբեր տեսակների պատկանող պոպուլյացիաներիառանձնյակների միջև։ Այն ավելի սուր է ընթանում, եթե տեսակները պատկանում են միևնույն ցեղին, ապրում են նույն էկոլգիական պայմաններում և օգտագործում են սննդի նույն աղբյուրը։ Միջտեսակային գոյության կռվի օրինակները բազմաթիվ են։ Դրանք գիշատչի և զոհի, միջատների և միջատակեր թռչունների, մակաբույծների և տիրոջ, մշակովի բույսերի և մոլախոտերի միջև գոյություն ունեցող փոխհարաբերություններն են։

Ռիբոսոմներ

Ռիբոսոմներն

ամենափոքր օրգանոիդներն են, սովորական լուսային մանրադիտակով անտեսանելի։ Պրոկարիոտ բջիջների ռիբոսոմների տրամագիծը 20 նմ, իսկ էուկարիոտիկ բջիջներինը՝ 25-30 նմ է։ Ռիբոսոմների հայտնաբերումը և նրանց ուսումնասիրությունը հնարավոր դարձավ միայն էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ։

Ռիբոսոմների մեծ մասը տեղավորված է հատիկավոր էնդոպլազմային ցանցի թաղանթի վրա խմբերով՝ 5 և ավելի/ առաջացնելով յուրովի շղթա, որում միմյանց են միանում ի-ՌՆԹ-ի թելանման մոլեկուլներով։ Այդ խմբի ռիբոսոմները կոչվում են պոլիռիբոսոմներ կամ պոլիսոմներ։
Իսկ որոշ ռիբոսոմներ ցիտոպլազմայում գտնվում են ազատ վիճակում։
Ռիբոսոմներ կան նաև միտոքոնդրիումներում, պլաստիդներում։

Սպիտակուցներ,ճարպեր և ածխաջրեր

Սպիտակուցներ
Սպիտակուցները բարձրամոլեկուլային բնական օրգանական միացություններ են: Սպիտակուցների մոլեկուլները պարունակում են ածխածին, ջրածին, ազոտ, թթվածին և ծծումբ, որոշ տեսակներ՝ նաև ֆոսֆոր: Սպիտակուցները a — ամինաթթվային օղակներից կազմված շղթաներ են և կազմում են բջիջների չոր զանգվածի 50%-ից ավելին: Լինելով կենդանի օրգանիզմների կենսագործունեության արդյունք սպիտակուցներն ապահովում են նրանց գոյության, զարգացման, հասունացման և սերնդային նմանակի վերարտադրման հնարավորությունները: Սպիտակուցների հատկությունները պայմանավորված են նրանց մեջ ամինաթթուների հաջորդականությամբ:
Օրգանիզմում սպիտակուցների դերը շատ տարատեսակ է: Յուրաքանչյուր սպիտակուց ունի յուրահատուկ ֆիզիոլոգիական գործառույթներ: Կառուցվածքային սպիտակուցները մասնակցում են օրգանիզմի տարբեր կառուցվածքների գոյացմանը: Բջիջների թաղանթները, ներբջջային գոյացությունները, նյարդային ցողունների թաղանթները բաղկացած են հատուկ չլուծվող սպիտակուցներից, որոնք բազմաշաքարների և ճարպերի հետ առաջացնում են բարդ միացություններ: Էլաստին սպիտակուցն արյունատար անոթների բաղադրիչներից է: Մաշկը, ջլերը, կապանները, աճառները, ոսկրերը պարունակում են կոլագեն սպիտակուցը: Կերատինները մազերի, եղունգների, փետուրների, եղջերային գոյացությունների հիմնական կառուցվածքային միավորներն են:
Սպիտակուցային հորմոնները մասնակցում են օրգանիզմի աճին ու բազմացմանը: Հատուկ լուսազգայուն սպիտակուցի՝ ռոդոպսինի շնորհիվ աչքի ցանցաթաղանթի վրա առաջանում է դիտվող առարկայի պատկերը: Մկանները կծկվում ու թուլանում են միոզին և ակտին սպիտակուցների շնորհիվ: Այս սպիտակուցներով է պայմանավորված կենդանիների շարժվելու ունակությունը: Որոշ կենդանիների, օրինակ` օձերի, միջատների, և բույսերի թույները նույնպես սպիտակուցներ են: Առանձին սպիտակուցներ սննդանյութ են (կուտակվում են ձվի սպիտակուցային թաղանթում և բույսերի սերմերում): Սպիտակուցների կարևոր խումբ են ֆերմենտները: Օրգանիզմում բոլոր քիմիական շարժընթացներն իրականանում են դրանց մասնակցությամբ, առանց ֆերմենտների օրգանիզմում անհնարին են մարսողությունը, թթվածնի յուրացումը, նյութերի փոխանակությունը, էներգիայի կուտակումը, արյան մակարդումը և այլն: Որոշ սպիտակուցներ ունեն փոխադրող գործառույթներ. էրիթրոցիտներում պարունակվող հեմոգլոբինը թթվածինը թոքերից փոխադրում է դեպի հյուսվածքներ և օրգաններ, իսկ այնտեղից` ածխաթթվական գազը դեպի թոքեր, որտեղից էլ արտաշնչման ժամանակ այն դուրս է գալիս օրգանիզմից: Սպիտակուցներն ունեն նաև պաշտպանական գործառույթներ: Երբ արյան մեջ ախտածին բակտերիաներ են թափանցում, օրգանիզմում առաջանում են հակամարմիններ՝ իմունոգլոբուլիններ: Այս սպիտակուցները չեզոքացնում են ախտածին միկրոօրգանիզմների կենսագործունեության արգասիքները: Պաշտպանական գործառույթներից է նաև արյան մակարդումը: Արյան պլազմայում լուծված անգույն ֆիբրինոգեն սպիտակուցն արյունատար անոթի վնասված տեղում արագ պոլիմերվում է՝ վերածվելով ֆիբրինի սպիտակ թելիկների:
Բոլոր սպիտակուցները անկախ իրենց բազմազանությունից և գործառույթների տարբերությունից, բաղկացած են ամինաթթուներից, որոնք քիմիական կապերով միացած գծային պոլիմերներ են:
Միևնույն ամինաթթվային կազմով, սակայն ամինաթթվային մնացորդների տարբեր հաջորդականությամբ 2 սպիտակուցներ օժտված են տարբեր քիմիական և կենսաբանական հատկություններով:
Սպիտակուցներում պոլիպեպտիդային շղթաները սովորաբար ունեն պարուրաձև տարածական կառուցվածք: Պարույրի առանձին գալարներն իրար միացած են ջրածնային կապով: Տարբերում են սպիտակուցի մոլեկուլի առաջնային, երկրորդային, երրորդային և չորրորդային կառուցվածքներ:
Սպիտակուցի մոլեկուլում ամինաթթվային մնացորդների հերթականությունը կոչվում է առաջնային կառուցվածք, իսկ ներմոլեկուլային կարգավորվածությունը՝ երկրորդային: Երրորդայինը պոլիպեպտիդային շղթաների տարածական կոնֆիգուրացիան է՝ պոլիպեպտիդային շղթան ամբողջությամբ «ծրարվում» և սևեռվում է ամինաթթուների կողմնային խմբերի փոխազդեցությունների շնորհիվ: Երբեմն որոշ սպիտակուցների մի քանի մոլեկուլներ միավորվում են 1 ընդհանուր՝ չորրորդային կառուցվածքի մեջ: Բարձր ջերմաստիճանի, թթուների, հիմքերի, ծանր մետաղների ազդեցությունից սպիտակուցները ենթարկվում են կառուցվածքային մեծ փոփոխությունների՝ բնազրկման և կորցնում են կենսաբանական ակտիվությունը: Տարբերում են պարզ սպիտակուցներ կամ պրոտեիններ՝ կազմված միայն ամինաթթվային մնացորդներից և բարդ սպիտակուցներ կամ պրոտեիդներ, որոնց բաղադրության մեջ կան նաև այլ միացություններ։Սպիտակուցները սննդի օրաբաժնի հիմնական կառուցվածքային մասն են: Սննդի միջոցով օրգանիզմ անցած սպիտակուցները յուրացվում են մարսողական հյութերում պարունակվող ֆերմենտների ազդեցությամբ: Սննդի սպիտակուցները ճեղքվում են մինչև ամինաթթուներ, որոնք աղիներից անցնում են արյան մեջ: Սննդի սպիտակուցների քայքայումից առաջացած ամինաթթուներից օրգանիզմը սինթեզում է իրեն անհրաժեշտ կառուցվածքային, ֆերմենտային, կծկողական և այլ սպիտակուցներ:
Հիվանդությունների ժամանակ մեծանում է անփոխարինելի ամինաթթուների` աղիներ ներթափանցելու և դրանց ներծծվելու միջև ընկած ժամանակը՝ հանգեցնելով հյուսվածքներում սպիտակուցային փոխանակության ու սինթեզի խանգարման:
Օրգանիզմում սպիտակուցների պաշարի սպառման առավել վաղ ցուցանիշ է մեզում միզանյութի քանակի նվազումը։
Ճարպեր
Ճարպերը կենդանական և բուսական հյուսվածքների բաղադրիչներ են: Կազմված են հիմնականում գլիցերինի և տարբեր ճարպաթթուների միացություններից` գլիցերիդներից: Պարունակում են կենսաբանորեն ակտիվ ֆոսֆատիդներ, ստերիններ և որոշ վիտամիններ:
Ճարպերը սննդի անհրաժեշտ և առավել կալորիական բաղադրամասեր են և օրգանիզմի էներգիայի աղբյուր: Դրանք նպաստում են սննդի մեջ օգտագործվող այլ մթերքների ավելի լավ ու լիարժեք յուրացմանը, հաճելի համ ու բուրմունք են տալիս մթերքներին:
Ճարպերի նկատմամբ մարդու պահանջը կազմում է օրական 1–1,5 գ՝ 1կգ զանգվածի հաշվով: Տարիքի հետ խուրհուրդ է տրվում պակասեցնել ճարպերի օգտագործումը: Գերադասելի է, որ օրգանիզմ մտնող ճարպերի 70 %-ը լինի կենդանական, իսկ 30 %-ը՝ բուսական ծագման:
Կենդանական ծագման ճարպերից բարձր սննդային արժեք ունի կարագը: Կենդանական են նաև խոզի, տավարի, ոչխարի, սագի ճարպերը: Դրանց յուրացվելիությունը կախված է հալման ջերմաստիճանից: Դժվարահալ ճարպերը որոնց հալման ջերմաստիճանը 37օC-ից բարձր է, յուրացվում են ավելի վատ, քան կարագը, բադի ու սագի ճարպերը և ձեթերը։ Բուսական ծագման ճարպերը հարուստ են անփոխարինելի ճարպաթթուներով, E վիտամինով, ֆոսֆատիդներով և հեշտ են յուրացվում: Համակցված ճարպերից են մարգարինի տարբեր տեսակները, որոնց յուրացվելիությունը մոտ է կարագին:
Ածխաջրեր
Ածխաջրերը քիմիական միացություններ են՝ կազմված ածխածին, թթվածին և ջրածին տարրերից: Ածխաջուր են կոչվում, որովհետև միացության մեջ ջրածին և թթվածին տարրերը գտնվում են ջրի մոլեկուլում ունեցած համամասնությամբ՝ Cn(H2O)m: Կառուցվածքով և քիմիական հատկություններով ունեն շաքարների բնույթ: Սպիտակուցների և ճարպերի հետ միասին ածխաջրերը կարևոր նշանակություն ունեն մարդու և կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի ու էներգիայի փոխանակության շարժընթացում: Մտնում են բուսական, կենդանական և բակտերային օրգանիզմների կազմության մեջ: Ածխաջրերը մարդու և կենդանիների սննդի կարևոր բաղադրամաս են և ապահովում են դրանց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան: Հասուն մարդու օրգանիզմում էներգիայի կեսից ավելին առաջանում է ածխաջրերից:
Ածխաջրերի դասը բաժանվում է հետևյալ խմբերի.
– միաշաքարներ կամ պարզ շաքարներ՝ խաղողաշաքար պտղաշաքար
– օլիգոշաքարներ. սրանք պարունակում են 2-ից մինչև 10 միաշաքարային մնացորդներ: Երկշաքար են եղեգնաշաքարը ածիկաշաքարը կաթնաշաքարը և այլն,
– բազմաշաքարներ կամ բարձրակարգ ածխաջրեր, որոնք կազմված են բազմաթիվ միաշաքարային մնացորդներից: Բազմաշաքար են օսլան, գլիկոգենը, թաղանթանյութը և այլն:
Բնության մեջ առավել տարածված միաշաքարը խաղողաշաքարն է, որը պարունակվում է քաղցր մրգերում, ծաղիկների նեկտարում: Այն նաև մարդու և կաթնասունների արյան բաղադրիչներից է:
Պտղաշաքարը պարունակվում է մեղրում և որոշ մրգերում:
Ածիկաշաքարը կազմված է խաղողաշաքարի երկու մնացորդներից: Մեծ քանակությամբ պարունակվում է գարու ածիկում, որից էլ ստացել է իր անվանումը:
Կաթնաշաքարը կազմված է գալակտոզի և խաղողաշաքարի մնացորդներից: Մեծ քանակությամբ պարունակվում է մայրական կաթում` 5,5–8,4%, կովի կաթում՝ 4–5%:
Եղեգնաշաքարը կազմված է խաղողաշաքարի և պտղաշաքարի մնացորդներից: Լայնորեն տարածված է բուսական աշխարհում և հիմնական սննդային ածխաջրերից է: Սա սննդի մեջ օգտագործվող շաքարն է, որն ստացվում է շաքարի ճակնդեղից և շաքարեղեգից:
Բազմաշաքարները բարձրամոլեկուլային բնական միացություններ են: Կենդանի օրգանիզմներում դրանք կատարում են կառուցվածքային և սննդային ֆունկցիաներ: Դրանցից  բնության մեջ առավել տարածված են թաղանթանյութը, օսլան և գլիկոգենը:
Թաղանթանյութը բուսական հյուսվածքների հիմնական կառուցվածքային բաղադրիչն է: Պարունակվում է հիմնականում բուսական բջիջների պատերում և պայմանավորում է բուսական հյուսվածքների մեխանիկական ամրությունն ու ճկունությունը: Թաղանթանյութ են պարունակում բամբակը, բնափայտը, ջուտը, միամյա բույսերի ցողունները և այլն:
Օսլան բույսերի հիմնական պահեստային սննդանյութն է: Այն մեծ քանակությամբ պարունակվում է կարտոֆիլի պալարներում, լոբազգիներում, հացահատիկներում, մրգերում: Օսլան դյուրամարս է, ունի բարձր կալորիականություն:
Գլիկոգենը կամ կենդանական օսլան մարդու և կենդանիների կարևոր պահեստային բազմաշաքարն է: Օրգանիզմում այն հիմնականում կուտակվում է լյարդում (մինչև 20%), մկաններում (4%): Բազմաշաքարների փոխանակության խանգարման հետևանքով առաջանում են ծանր ժառանգական հիվանդություններ, որոնք չեն բուժվում միայն սննդակարգը փոխելով:
Էներգիական արժեքով ածխաջրերը հավասարարժեք են սպիտակուցներին: 1 գ ածխաջրի այրումից օրգանիզմում անջատվում է միջինը 4,1 կկալ էներգիա: Մարդու սննդի մեջ ածխաջրերի քանակը սովորաբար 4 անգամ գերազանցում է սպիտակուցների և ճարպերի պարունակությունը: Օրգանիզմում ածխաջրերի սահմանափակ կուտակվելու հատկությունը նպաստում է դրանց ավելցուկային քանակների հեշտորեն ճարպի փոխարկվելուն, որը կուտակվում է ճարպային պահեստարանում:
Սննդի մեջ ածխաջրերի ավելցուկից առաջանում է ավելորդ քաշ և գիրություն: Ուստի պետք է խուսափել նաև ածխաջրերի չարաշահումից:
Ածխաջրերն ունեն նաև արդյունաբերական նշանակություն. օսլան օգտագործվում է գլյուկոզ և էթիլսպիրտ ստանալու համար, ինչպես նաև թղթի ու մանածագործական արդյունաբերության մեջ: Օսլան մտնում է դեղանյութերի, քսուքների, լաքերի բաղադրության մեջ, նրանից պատրաստում են սոսինձ, դեղապատիճներ և այլն: Փայտանյութից ստացված թաղանթանյութն օգտագործվում է թուղթ, արհեստական մետաքս, պայթուցիկ նյութեր պատրաստելու համար:

Արյան և ավշաշրջանառության համակարգ

Արյունն օրգանիզմում մշտապես շարժվում է փակ համակարգում: Արյան անընդհատ հոսքն իրականացվում է արյան շրջանառության օրգանների միջոցով, որոնքեն սիրտը և արյան անոթները: Սիրտը ռիթմիկ կծկումների շնորհիվ ապահովում է արյան հոսքն արյունատար համակարգում, դրանով իսկ իրականացնում է սննդանյութերի մատակարարումը բոլոր բջիջներին և այնտեղից հեռացնում ոչ պիտանի նյութեը: Արյունատար համակարգի ամենա խոշոր զարկերակնաոր տան է, որը, սկիզբ առնելով սրտի ձախ փորոքից, անընդհատ ճյուղավորվելով, վեր է ածվում ավելի փոքր զարկերակների, ի վերջո` մազանոթների: Վերջիններս, միմյանց հետ միավորվելով, դառնում են երակներ, որոնցով արյունը վերադառնում է սիրտ:

 

Սրտի կառուցվածքը

Սիրտը մարդու արյունը մղում է անդադար մարդու ողջ օրգանիզմով: ՍԻրտը կազմված է երկու նախասրտերից և երկու փորոքներից: Սրտի կծկումը անվանում են սրտային բոլորաշրջան: Բոլորաշրջանը ունի երեք փուլ: Առաջին փուլը նախասրտերի կծկումն է, որը տևում է 0,1 վայրկյան, այդ ժամանակ փորոքները գտնվում են թուլացած վիճակում: Երկրորդ փուլում փորոքների կծկումն է, որը տևում է 0,3 վայրկյան, իսկ այդ ժամանակ էլ նախասրտերն են գտնվում թուլացած վիճակում: Դրանից հետո ամբողջ սիրտը 0,4 վայրկայն գտնվում է թուլացած վիճակում: Այստեղից հետևություն սիրտը, որքան աշխատում է, այնքան էլ հանգստանում է: Մարդու ամենամեծ զարկերակը աորտան է, որը դուրս է գալիս ձախ սրտի փորոքից: Աորտայից սկիզբ են առնում ավելի փոքր զարկերակներ, դրանցից երակներ և հետո մազանոթներ, իսկ այդ համակարգի շնորհիվ արյունը կրկին սիրտ է վերադառնում: Սրտի աջ հատվածում կան եռափեղկ փականներ, իսկ ձախում երկփեղկ: Սրտից դուրս եկող աորտայի և թոքային զարկերակի մեջ կան կիսալուսնաձև փականներ: Եռփեղկ և երկփեղկ փականները խոչընդոտում են արյան հետադարձ շարժումը փորոքից նախասրտեր, իսկ կիսալուսնաձև փականները խոչընդոտում են արյան հետադարձ շարժումը աորտայից և թոքային զարկերակից դեպի սիրտ: Սրտի աշխատանքը կարգավորվում է նյարդային և հորմոնալ ճանապարհով Պարասիմպաթիկ նյարդային համակարգին պատկանող թա-
փառող նյարդով եկած գրգիռ ները դանդաղեցնում են սրտի գործունեությունը, իսկ սիմ պաթիկ նյարդերը մեծացնում են նրա կծկումների ուժն ու
հաճախականությունը: Այդ նյարդերի ազդեցությունը սրտի վրա փոխ կապակցված է և փոխհամաձայնեցված: Աջ նախասրտի միջնապատի վրա կան հատուկ բջիբների խումբ, որոնցում պարբերաբար գրգիռներ են առաջանում տարածվում նախասրտերի, իսկ հետո փորոքների վրա: Դրա շնորհիվ սիրտ կարող է ռիթմիկ աշխատլ անկախ նյարդային և հորմոնալ ազդեցություններից:

 

Ականջի կառուցվածքը և ֆունկցիան

Որպես լսողության օրգան, ականջը միակ զգայարանն է , որի միջոցով մենք ստանում ենք տեղեկություններ մեր շրջապատի մասին: Ականջը բաղկացած է երեք մասից`արտաքին,միջին և ներքին:

  • Արտաքին ականջ

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և արտաքին լսողական անցուղուց: Արտաքին լսողական անցուղին մատիտի լայնության մի խողովակ է` մոտավորապես 2,5 սմ երկարությամբ: Այն պատված է մաշկով և վերջանում է թմբկաթաղանթով: Լսողական անցուղու դրսային մասի մաշկը պարունակում է մազիկներ և գեղձեր, որոնք ծծումբ են արտադրում և պաշտպանում արտաքին ականջը փոշուց և կեղտից: Թմբկաթաղանթը շրջանաձև է և անջատում է արտաքին ականջը միջին ականջից: Ձայնի ալիքները, դրսից մտնելով ականջ, տատանում են թմբկաթաղանթը:

  • Միջին ականջ

Միջին ականջը կազմված է փոքր խոռոչից` 1,3 սմ3տարողությամբ , որը լցված է օդով: Օդը հասնում է այնտեղ Եվստախյան խողովակով, որը միացնում է միջին ականջի խոռոչը քթըմպանի հետ:

Շարունակել կարդալ

Լսողական խանգարումներ

Ականջի բազմաթիվ հիվանդությունների ախտանշաններից է լսողության խանգարումը, ուստի ճիշտ ախտորոշելու նպատակով շատ կարևոր է լսողության ստուգումը, որով կարելի է որոշել ոչ միայն լսողության սրությունը և նվազման աստիճանը, այլև ականջի ախտահարված մասը։ Լսողությունն ստուգում Են տարբեր մեթոդներով, ամենից հաճախ՝ շշուկով կամ հնչյունով, ինչպես նաև կամենտրոնով։ Լսողությունն ավելի ստույգ որոշվում է հատուկ ապարատների՝ լսաչափերի միջոցով։ Վերջին տարիներին ավելի լայնորեն կիրառվում է լսողության հետազոտության նոր մեթոդ՝ պատկերընկալ լսաչափություն որ կարող են չափել համակարգչի օգնությամբ։ Մեթոդը հիմնված է ականջում ի պատասխան ձայնի առաջացող լսողական նյարդի կենսահոսանքների գրանցման վրա։ Պատկերընկալ լսաչափության մեթոդով լսողության հետազոտումը հատկապես կարևոր նշանակություն ունի վաղ մանկական տարիքում։