Հայկական ճարտարապետությունը վաղ միջնադարում

image Ճարտարապետությունը վաղ միջնադարյան Հայաստանում: Գիտության և գրականության զարդացմանը զուգընթաց՝ վերելքի ուղին Է բռնում ճարտարապետությունը: IV դ. կառուցողական ընդարձակ աշխատանքներ կատարվեցին Դվին մայրաքաղաքում և անավարտ մնացած Արշակավանում V դ. սկզբին վերակառուցվում Է Կարինը Թեոդոսուպոլիս: Երկրի քրիստոնեացումից հետո կառուցված պաշտամունքային շենքերը սկզբնական շրջանում դեռ շարունակում էին անտիկ ճարտարապետության ավանդները: IV-V դդ դրանք հիմնականում բազիլիկաներ էին միանավ կամ եռանավ: Աղոթասրահը մույթերով սովորաբար բաժանվում էր 3 հատվածի նավերի, որոնցից կենտրոնականը լայն էր, իսկ կողմնայինները նեղ: Եկեղեցու արևելյան մասում գտնվում էր բեմը, որի կենտրոնի քարե սեղանի վրա պատարագ էր մատուցվում: Եռանավ բազիլիկ եկեղեցիների մի մասն ուներ արտաքին սյունասրահներ: Միանավ բազիլիկ եկեղեցիների աղոթասրահները ծածկված էին կիսաշրջանաձև քարե ծածկով՝ թաղով, և ամփոփված երկլանջ կտուրի տակ: Vդ. վերջից բազիլիկ եկեղեցիներին փոխարինում են գմբեթավոր եկեղեցիները։ Հատկապես նշանավոր են VI-VII դարերում կառուցված խաչաձև կենտրոնագմբեթ տաճարները որոնց դասական օրինակն է Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է 618թ. : Խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցիների նոր հորինվածք է դարաշրջանի ճարտարապետության գլուխգործոց Զվարթնոցը, որ կառուցել է Ներսես Գ Շինող Տայեցի կաթողիկոսը 641-661: Եռահարկ տաճարի չորս աբսիդները կիսագլանաձև ծավալները, շրջապատված են օղակաձև սրահով։

Homework

Ex.8d.p’ 57

1 Many people say that Hungarian is one of the most difficult languages.

2 When Sarah won $1,000, she was the happier girl in the world.

3 The internet was one of the more important inventions of the 1960s.

4 Vatican City is the small country in the world.

5 When my grandmother died, it was one of the worse times in my life.

6 The Amazon is the longest river in the world.

Տափակ որդեր

imageՆրանց տիպը պարունակում է մոտավորապես 5000 (7000) տեսակ։ Տափակ որդերը համեմատած կլոր կամ օղակավոր որդերի հետ համարվում են ավելի ցածրակարգ կազմավորված օրգանիզմներ։ Առաջին եռաշերտ կենդանիներն են։ Երրորդ սաղմնային թերթիկը՝ մեզոդերմը ներկայացված է պարենքիմայով և առանձին մկանային հյուսվածքով։ Մարմինը տափակեցված է դորզովենտրալ ուղղությամբ և ձգված է երկարությամբ , խոռոչ չունի։ Ներքին օրգաններն ընկղմված են պարենքիմայի մեջ։ Այդ պատճառով տափակ որդերին հաճախ անվանում են պարենքիմային։ Ցածր աստիճանի կազմավորված կկկենդանիներ են։ Տափակ որդերն առաջին կենդանիներն են , որոնց մոտ երևան են եկել մարմնի երկկողմ համաչափությունը, մարսողության և արտաթորության օրգանները։ Սրանց մոտ առաջին անգամ դիտվում է նաև կենդանու վարքագիծը կարգավորող կենտրոնական նյարդային ապարատ՝ զույգ ուղեղային հանգույցներ։ Վերջիններից սկիզբ են առնում երկայնակի նյարդային բներ , որոնք միանում են իրար լայնակի նյարդային թելերով։ Արյունատար և շնչառական օրգաններ չունեն ։ Սեռական համակարգը բավականին բարդ է ։ Այն բաղկացած է ոչ միայն սեռական գեղձերից, այլև սեռական ծորաններից ու լրացուցիչ օրգաններից։

Երկաթի և ծծումբի խարնուրդի բաժանումը մագնիսով և ջրով

1.Ստորև թվարկված նյութերից ո՞րը բնության մեջ պատրաստի չկա և ստացվում է
բնական հումքի վերամշակումից.
ա) նավթը գ) ջուրը
բ) ոսկին դ) օղին

Պատասխան՝ դ)օղին

2.Ստորև թվարկված նյութերից սենյակայինջերմաստիճանում ո՞րն է հեղուկ.
ա) շաքարը գ) բուսական յուղը
բ) թթվածինը դ) կավիճը

Պատասխան՝գ) բուսական յուղը

3. Ստորև թվարկված նյութերից ո՞րն է դասվում անկենդան մարմինների շարքը.
ա) ձին գ) արձանը
բ) ծաղկած ծառը դ) երեխան

Պատասխան՝գ) արձանը
4. Դիտելիս նյութի ո՞ր հատկության մասին է հնարավորգաղափար կազմել.
ա) ագրեգատային վիճակի գ) էլեկտրահաղորդականության
բ) խտության դ) ջերմահաղորդականության

Պատասխան՝ ա) ագրեգատային վիճակը

5. Ստորև թվարկված հատկություններից ո՞րը ֆիզիկականչէ.
ա) խտությունը գ) հալման ջերմաստիճանը
բ) թափանցիկությունը դ) այրվելու ունակությունը

Պատասխան՝ բ) թափանցիկությունը

6. Հետևյալ նյութերից ո՞րը գոյություն ունի բնության մեջ(բնածին է).
ա) պլաստիլինը գ) գրաֆիտը
բ) գինին դ) սև ռետինը

Պատասխան՝ գ) գրաֆիտը

7. Հետևյալ գոյականներից ո՞րը նյութական առարկա / ֆիզիկական մարմին/ չի
բնորոշում.
ա) աստղ գ) սեղան
բ) մեխ դ) ապակի

Պատասխան՝ ա) աստղ

8.Հետևյալ բնագավառներից ո՞րն է քիմիայիուսումնասիրման առարկան.
ա) երկրաշարժերի կանխատեսում
բ) մարդու հոգեկան աշխարհի ուսումնասիրում
գ) գրքի խմբագրում
դ) պարարտանյութերի արտադրություն

Պատասխան՝ դ) պարարտանյութերի արտադրություն

9.Քիմիական լաբորատորիայում աշակերտի կատարածհետևյալ գործողություններից
ո՞րն է սխալ.
ա) օգտագործելուց առաջ փորձանոթը լվացել է ևչորացրել
բ) ձեռքի ափով շարժում է կատարել անոթի անցքից դեպիքիթը
գ) փորձանոթում մնացած քիմիական նյութը թափել էկոյուղի
դ) սպիրտայրոցի բոցը հանգցրել է թասակով

Պատասխան՝ գ) փորձանոթում մնացած քիմիական նյութը թափել էկոյուղի

10. Ո՞ր եղանակը կընտրե՛ք աղաջրից մաքուր ջուրստանալու համար.
ա) թորում
բ) բյուրեղացում
գ) զտում
դ) գոլորշիացում

Պատասխան՝ ա) թորում

Առաջադրանքներ

1. Համառոտ ներկայացրու՛ հեղինակի ասելիքը։

Հեղինակի ասելիքն այն է, որ մարդը ինչքան էլ մեծանա չի մոռանա իր մանկության հետաքրքիր պահերը և ընկերներին։

2. Պատմվածքից դուրս գրի՛ր  քեզ առավել դուր եկած հատվածը և մեկնաբանիր՝ ինչու՞։

ինչպես չի հեռանում և էն մանուկ Նեսոն, լուսնյակ գիշերներին գերանների վրա նստած հեքիաթ ասող Նեսոն, մաքուր ու միամիտ Նեսոն, իմ մանկության ընկեր Նեսոն։

Այստեղ հեղինակը հիշում է իր մանկությունը իր անցկացրած օրերը իր ընկերոջ հետ որը տարիների ընթացքում շատ է փոխվել և դարցել է անճանաչելի։

3. Պատմվածքից դուրս գրի՛ր Նեսոյենց ծայրահեղ աղքատ վիճակը ներկայացնող հատվածը։

Եվ դեռ ականջումս է նրա հոր ձենը, որ կանչում էր. «Կա ո՜չ, կա ո՜չ, ա՛յ ոչ ու փուչ, որտեղի՞ց տամ․․․ Երեք մանեթ ունենամ՝ կտանեմ, հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած․ կա ո՛չ․․․»

Այստեղ ասվում է, որ նրա հայրը չունի բավականին գումար որպիսի վճարի տղայի ուսումնարանի վարձը։Ասմ է, որ եթե ունենա այդքան գումար նա հաց կգնի իր ընտանիքի համար որպեսզի նրանք սովա չմնան

4. Քեզ հետ պատահե՞լ է դեպք, որ հանգամանքների բերումով  բաժանվել ես ընկերոջիցդ։

Պատահել է այնպես, որ ես և ընկերս շատ մտերիմ էինք, բայց հանգամանքների բերումով նա մեկնեց մեկ այլ երկիր։

5. Ի՞նչ վերջաբան կգրեիր, եթե դու լինեիր պատմվածքի հեղինակը։

Որ հետո Նեսոի ընտանիքը հարստանում է հեղինակը իմանում է այդ մասին գնում է տեսնում Նեսոյին նրանք միասին մեկ այլ գործ են անում և ավելի են հարստանում։

6. Գրի՛ր պատմվածքից դուրս բերված հետևյալ բառերի հոմանիշները՝ ջոկել, ունևոր, աղքատ, մաքուր և կազմի՛ր նախադասություններ։

Ջոկել-առանձնացնել, զատել
ունևոր-հարուստ, մեծատուն
աղքատ-չունևոր, ընչազուրկ, անինչ, կարիքավոր, թշվառ
մաքուր-ջինջ,զուլալ,իստակ,չուտ

Մարդիկ միրգ կամ բանջարեղեն գնելուց ջոկում ամենից լավ։
Իմ հայրիկի բոլոր ընկերները ունևոր են։
Մեր բակի ցայտախբյուրների ջուրը շատ մաքուր է։

Giuseppe Caspar Mezzofanti

image

A cardinal, the greatest of polyglots, born 19 September, 1774; died 15 March, 1849. He was the son of a poor carpenter of Bologna. In the Scuole Pie, besides the classical languages, he learned Spanish, German,Mexican,and some South American dialects from ex-Jesuits who had been exiled from America. To his great love of study he added a prodigious memory, so that at the age of twelve years he was able to begin the three years course of philosophy, which he closed with a public disputation. His theological studies were completed with no less distinction, at an age at which he could not yet be ordained consequently he devoted himself to the study of Orientallanguages; and in 1797 he was appointed to the chair of Hebrew at the university of Bologna and ordained a priest.When the Cisalpine Republic was established, he refused to take the oath of allegiance to it, lost his chair at the university and was compelled to give private lessons in order to support himself. After the battles of 1799 and of 1800, the hospitals of Bologna were crowded with wounded and sick of almost all the nationalities of Europe and Mezzofanti in giving religious assistance to the unfortunate seized the opportunity of perfecting his knowledge of the languages which he had already studied, as well as of learning new ones. In 1803 he was appointed assistant in the library of the Institute, and later, professor of Hebrew and of Greek at the university which relieved him financially.He has studied more than 38 languages.

Հայոց այբուբեն

imageԱյբուբենը՝ որպես գրի հնչյունային արտահայտման եղանակ, ստեղծվել է   մ. թ. ա. III հազարամյակի կեսերին, Էբլա քաղաքում: Ամենավաղ հայտնի այբուբենը փյունիկյանն է: Փյունիկեցիներից գիրն անցել է հույներին, հետո հռոմեացիներին, ասում են նաև հայերին: Մեկ այլ շառավղով այն թափանցել է Հարավարևելյան Ասիայի խորքերը, Արևելյան Աֆրիկա և այլ վայրեր:
Տարբեր լեզուների այբուբեններն ունեն տարբեր քանակի տառեր: Հյուսիսային  գրերի համակարգն ուներ 22 տառ հին հունականը՝ 24 և լատիներենը՝ 23 :
Վաղ միջնադարում ստեղծվել են հայերենի, վրացերենի, աղվաներենի այբուբենները: Ըստ Կորյունի` վրացերենի և աղվաներենի այբուբենները հայերենի այբուբենի հիման վրա նույնպես ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը: Սովորաբար այբուբենն ստեղծվում է այբուբեններից որևէ մեկի նմանությամբ: Այս է պատճառը, որ այբուբեններին տրվում են լատինագիր, հունագիր, սեմագիր, ռուսագիր և այլ անվանումներ։

Թումանյանն իմ աշխարհում

imageԻնձ շատ դուր եկան Թումանյանի ստեղծագործությունները, մանավանդ ՝քառյակները։Քառյակներից ինձ ամենից շատ դուր եկավ այս քառյակը՝Քանի՛ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել՝ լույս տըվել,
Լույս տալով եմ ըսպառվել:Այստեղ հեղինակը ցույց է տալիս իր կրած տառապանքները, կարողացել է իր չափով օգնել մարդկանց, լույս ու ջերմություն տալ և դրանով ավարտել իր կյանքը։Նա գրել է շատ ու շատ պատմվածքներ, որոնց հիման վրա էլ հետագայում նկարահանվել են տարբեր ֆիլմեր։Ես տեսել եմ այդ ֆիլմերը և դրանք  ինձ շատ են դուր եկել։Ֆիլմերից շատերը դիտելիս, ես մի փոքր հուզվել եմ։

Եղիշե

image

Եղիշեի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել: Նա Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից էր: 434 թ-ին Մովսես Խորենացու և ուրիշների հետ մեկնել է Աղեքսանդրիա՝ ուսանելու: 441 թ-ին վերադարձել է հայրենիք դարձել Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի զորականը և դպիրը: Մասնակցել է Վարդանանց պատերազմին (450–451 թթ.) իսկ Ավարայրի ճակատամարտից հետո թողել է զինվորական ու աշխարհիկ կյանքը, անցել ճգնակեցության:
«Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկը գրել է 458 թ-ից ոչ շուտ, հավանաբար 464-ից հետո՝ Դավիթ Մամիկոնյան երեցի հանձնարարությամբ: Եղիշեի երկը բաժանված է 7 գլխի:Իրադարձությունների ականատես պատմիչը գրքի 3 մասերում` «Սկիզբ», «Միջոց» և «Ավարտ», հաջորդաբար ներկայացրել է պատերազմի շարժառիթները, ընթացքը և հետևանքները: Պարսկաստանից ուղարկված մի գրությամբ հայերից պահանջվում էր ընդունել իրենց կրոնը՝ կրակապաշտությունը: Հայերը լավ էին հասկանում, որ դա նշանակում էր կորցնել ոչ միայն քրիստոնեական հավատը, այլև ազգային ինքնությունը: Այդ պատճառով էլ Պարսկաստանի Տիզբոն մայրաքաղաք կանչված նախարարները, որոնց թվում էին սպարապետ Վարդան Մամիկոնյանը և մարզպան Վասակ Սյունին, Պարսից արքունիքի ճնշմամբ առերես ընդունել են կրակապաշտությունը և 700 մոգերի հետ, ովքեր պիտի իրականացնեին կրոնափոխությունը, վերադարձել են Հայաստան: Սակայն ժողովուրդն ապստամբել է, սկսվել է ազգային-ազատագրական և կրոնական պայքարը, որը հայտնի է «Վարդանանց պատերազմ» անունով: Հայոց մարզպան Վասակ Սյունին փորձել է որոշ զիջումների գնով փրկել Հայաստանը հնարավոր աղետից, բայց նրա տեսակետը չի ընդունվել:
Եղիշեն պայքարը համարել է գերագույն առաքինություն և գովերգել նրա հերոսներին:Եղիշեի պատմությունը գրված է «ոսկեղենիկ» հայերենով: Այն դարեր շարունակ պայքարի է կոչել հայ ժողովրդին, բարձր է պահել նրա հայրենասիրական ոգին: Եղիշեի մասունքներն ամփոփվել են Վանա լճի մերձափնյա Չաղար գյուղի Սբ Աստվածածին վանքում, որը կոչվել է նաև Եղիշեի վանք:Հայ եկեղեցին Եղիշեին դասել է տոնելի սրբերի կարգը: Նրա հիշատակը նշվում է Խաչվերացի 5-րդ կիրակիին նախորդող շաբաթ օրը` Սրբոց թարգմանչաց տոնի հետ:

Արաբական խալիֆայություն

imageԱրաբներն Արաբական թերակղզու հիմնական բնակիչներն են: VII դարի սկզբներին արաբական ցեղերն ընդունեցին իրենց կրոն մահմեդականությունը։Արաբական նվաճումների համար նպաստավոր էր նաև միմյանց դեմ մղած տևական պատերազմների հետևանքով Սասանյան Իրանի և Բյուզանդիայի թուլացումը: 632–656 թթ-ին արաբները նվաճեցին Սասանյան տերությունը: 711 թ-ին նրանք անցան Ջիբրալթարը և նվաճեցին Իսպանիան: Այնուհետև ներխուժեցին Ֆրանկական պետություն, սակայն 732 թ-ին ճակատամարտում կրած պարտությունը վերջ դրեց Եվրոպայում նրանց ծավալմանը:
Օմայանների հարստության (661–750 թթ.) հիմնադիր Մուավիան խալիֆության մայրաքաղաք դարձրեց Ասորիքի Դամասկոս քաղաքը: Նա սահմանեց խալիֆների իշխանության ժառանգականության կարգը խալիֆը բացարձակ միապետ էր մահմեդական աշխարհի կրոնապետ և զինվորապետ։ Ստեղծվեց տարբերակված հարկահանություն. քրիստոնյաները և հրեաները պետք է ավելի բարձր հարկ վճարեին քան մահմեդականություն ընդունած ոչ արաբները: Խալիֆ Աբդ ալ Մալիքի (685–705 թթ.) օրոք արաբերենը հռչակվեց պետական լեզու, որը մեծապես նպաստեց պետության ամրացմանն ու արաբալեզու հարուստ մշակույթի ստեղծմանը: Հատվեցին առաջին արաբատառ դրամները դինար, դիրհեմ, ֆիլս:
750 թ-ին Օմայանների ընդդիմադիրների ղեկավարներից Աբու ալ Աբբասը հեղաշրջում կատարեց, և իշխանությանը տիրացան Աբբասյանները։ Նրանց հարստության օրոք Արաբական խալիֆությունն առավելագույն ծաղկման հասավ հատկապես VIII–IX դարերում: